Here we go! «Ման. Սիթին» 10 տարի անց նոր գլխավոր մարզիչ կունենա 📸
Էնցո Մարեսկան կնշանակվի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Մանկունիական գրանդը Պեպ Գվարդիոլային փոխարինելու համար դիտարկել է միայն Մարեսկայի թեկնածությունը։
Գվարդիոլան, որը 10 տարի էր գլխավորում էր «Սիթին», մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։ «Քաղաքաբնակները» կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 591 խաղում տարել է 423 հաղթանակ, գրանցել 76 ոչ-ոքի, կրել 92 պարտություն, նվաճել 20 տիտղոս։
Մարեսկայի նախորդ աշխատավայրը «Չելսիում» էր, որը մարզել է 2024-26 թվականներին։
46-ամյա մասնագետը 2022/23 մրցաշրջանում «Սիթիում» եղել է Գվարդիոլայի օգնականը, իսկ 2020-21թթ. մարզել է մանկունակական գրանդի Մ23 թիմը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էնցո Մարեսկա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ֆաբրիցո Ռոմանո