Գերմանացի մի խումբ երկրպագուներ «նիգեր» և «հայլ Հիտլեր» են բղավել հանդիպման ընթացքում

Գերմանացի մի խումբ երկրպագուներ «նիգեր» և «հայլ Հիտլեր» են բղավել հանդիպման ընթացքում

23/03/2019 - 15:53

Արտառոց դեպք է տեղի ունեցել Գերմանիա – Սերբիա ընկերական հանդիպման ընթացքում:

Գերմանացի հայտնի սպորտային մեկնաբան Անդրե Ֆոյգտը պատմել է մի խումբ ֆանատների կողմից արված ռասիստական բնույթի արտահայտությունների մասին.

«Երբ Սանեն ստանում էր գնդակը նրան անվանում էին «նիգեր», իսկ երբ գնդակը ստանում էր Գյունդողանը, գոռում էին՝ «թուրք»: Ես հարցրեցի՝ արդյո՞ք ճիշտ է հավաքականի ֆուտբոլիստներին այդպես անվանելը, սակայն մնացած երկրպագուները լռում էին: Հետո այդ մարդիկ սկսեցին գոռալ «հայլ Հիտլեր», բայց կրկին նրանց ոչ ոք նկատողություն չարեց:»,- Ֆոյգտի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ավելի ուշ 3 երկրպագուներ, ում մասին պատմել է Ֆոյգտը, ինքնակամ ներկայացել են ոստիկանություն ցուցմունք տալու: Նրանց սպառնում է վարչական պատասխանատվություն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023