Պաշտոնական. Դեյան Ստանկովիչը նշանակվեց Սամպդորիայի գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Դեյան Ստանկովիչը նշանակվեց Սամպդորիայի գլխավոր մարզիչ

06/10/2022 - 15:28

Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դեյան Ստանկովիչը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «1+1» ձևաչափով։

Նշենք, որ 44-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է սերբական «Ցրվենա Զվեզդան», որը մարզել է 2019-2022 թթ.։

Հավելենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբը Ստանկովիչի գլխավորությամբ մվաճել է 5 տիտղոս, այդ թվում` երեք անգամ դառնալով Սերբիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023