Copa del Rey. Լեոնեսան քիչ էր մնում ևս մեկ անակնալ մատուցեր?

Copa del Rey. Լեոնեսան քիչ էր մնում ևս մեկ անակնալ մատուցեր?

30/01/2020 - 01:32

Իսպանիայի գավաթի շրջանակում շարունակվում է 1/8 եզրափակիչ փուլը։ Սեգունդա Բ-ի ներկայացուցիչ «Կուլտուրալ Լեոանեսան», որը 1/16 եզափակիչում պայքարից դուրս թողեց «Ատլետիկո Մադրիդին», այս անգամ սեփական հարկի տակ մրցում էր գործող գավաթակիր «Վալենսիայի» դեմ։

Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն թիմերն այդպես էլ չկարոցան դառնալ գոլի հեղինակ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, և խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին գործող գավաթակիրները։

«Լեոանեսայի» խաղացողներն իրենց առաջին երկու հարվածները վրիպեցին, ինչն էլ դարձավ ճակատագրական, իսկ «Վալենսիայի» կազմում ոչ ոք վրիպում թույլ չտվեց։

Այսպիսով, Ալբերտ Սելադեսի սաները 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց 4։2 հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։

1/8 եզրափչի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում։ «Վիլլառեալը» հյուրընկալվելիս 2 անպատսխան գնդակ ուղարկեց «Ռայո Վալեկանոյի» դարպասը։

Խաղավարտին մոտ՝ 83 և 85-րդ րոպեներին, «դեղին սուզանավին» հաղթանակ պարգևեցին Ֆեր Նինյոյի և Սանտի Կասորլայի հեղինակած գնդակները։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023