Կուման․ «Բարսելոնան ուժասպառ եղավ․ մենք արժանի էինք հաղթանակի»

Կուման․ «Բարսելոնան ուժասպառ եղավ․ մենք արժանի էինք հաղթանակի»

04/03/2021 - 12:44

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Սևիլիայի» դեմ խաղում տպավորիչ comeback արեց՝ հաղթելով մրցկացին 3։0 հաշվով։ Կատալոնական ակումբն այդ հաղթանակի շնորհիվ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Հիշեցնենք, որ այդ դիմակայության առաջին խաղում անդալուսական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։

Խաղից հետո տված մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություննրեով է կիսվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը․

«Տղաները պայքարեցին, բառի բուն իմաստով, մինչև ուժասպառ լինելը, ինչն անհավանական էր։ Ես այսօր շատ գոհ եմ նրանց կատարած աշխատանքից։ Մենք արժանի էինք հաղթանակի։ Կարծում եմ՝ երկու խաղերում էլ մենք ավելի լավն էինք։

Մենք ճնշում էինք մրցակցին և առաջ էինք գնում։ Ակումբն այժմ ուժեղ է թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։ Գուցե հիանալի ֆուտբոլ չխաղացինք, սակայն մենք տիրում էինք գնդակին և պահեր էինք ստեղծում։

Մենք հավատում էինք մեր հաղթանակին և երբեք չէինք հրաժարվել այս տիտղոսից։ Սա հոգեկերտվածքի հարց է։ Որպես մարզիչ՝ ես չեմ կարող թիմից պահանջել ավելին, քան տեսա այսօր երեկոյան։

Շատ ուրախ ենք, սակայն կցանկանայինք այս հաղթանակը տոնել հանդիսականների հետ։ Մարզադաշտում այսօր պետք է 90 հազար հանդիսական լիներ։ Լիահույս եմ, որ եզրափակիչ խաղում կլինեն հանդիսականներ»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Տեղեկացնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակչի մյուս մասնակցին կորոշեն «Ատլետիկն» ու «Լևանտեն»։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 հաշիվը, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023