Զրոների գիշեր Չեմպիոնների լիգայում. թիմերը ամեն ինչ կորոշեն պատասխան հանդիպումներում (տեսանյութ)

Զրոների գիշեր Չեմպիոնների լիգայում. թիմերը ամեն ինչ կորոշեն պատասխան հանդիպումներում (տեսանյութ)

20/02/2019 - 01:51

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:

«Լիվերպուլ»-«Բավարիա» և «Լիոն»-«Բարսելոնա» հանդիպումներում գրանցվեց միևնույն 0:0 հաշիվը:

Անգլիայում կայացած հանդիպման ընթացքում չնչին առավելություն ունեին տանտերերը:

Ֆրանսիայում կայացած խաղում գնդակը վերահսկում էին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, սակայն առավելությունը բավարար չէր գոլ խփելու համար, իսկ «Լիոնը» հիանալի էր պաշտպանվում:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 13-ին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022