Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Զալցբուրգի» կիսապաշտպան Բրենդեն Արոնսոին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ յորքշիրյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 28 մլն եվրո։ Նշենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Զալցբուրգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 65 […]
Ավելին
Նոր տեսանյութ` Interfootball-ի յութուբյան ալիքում։ Տեսանյութը նվիրված է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ընթացքում «Ռեալ Մադրիդի» իրագործած երեք միստիկ comeback-ներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը բրազիլացի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի տրանսֆերի հարցում «Սևիլիայի» հետ հասել է վերջնական համաձայնության։ 29-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին կմեկնի Բիրմինգհեմ` բուժզննում անցնելու և տրանսֆերն ավարտին հասցնելու համար։ Ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Վիլլան» Կառլոսի տրանսֆերի դիմաց «Սևիլիային» վճարելու է 31 մլն եվրո, սակայն կողմերի միջև կնքվելիք պայմանագրի […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» F խմբի շրջանակում պարզապես քարը քարի վրա չթողեց Պերուն ներկայացնող «Ալյանսա Լիմային»` ջախջախելով 8:1 հաշվով։ «Ռիվերի» կազմից փայլեց 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը, ով դարձավ գեկսա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 6 գոլ։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Սանտիագո Սիմոնն ու Էլիաս Գոմեսը։ «Ալյանսայի» […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ինտերը», որը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել վերջինիս։ Սպասվում է, որ միլանյան ակումբում Մխիթարյանի տարեկան աշխավարձը կկազմի 3.5 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։ Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, […]
Ավելին
«Սպարտա Պրահայի» հարձակվող Ադամ Հլոժեկը կարիան կշարունակի «Բայեր Լևերկուզենի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևերկուզենը ներկայացնող ակումբն ավարտին է հասցրել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որի դիմաց կվճարի 13 մլն եվրո։ Սպասվում է, որ «Սպարտան» չեխ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից կունենա 30% մասնաբաժին։ Նշենք, որ կողմերի միջև կնքվելիք պայմանագրից մանրամասներ չեն հաղորդվում։ Հավելենք, որ Ադամ Հլոժեկը […]
Ավելին
«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Այաքսի» հետ։ «Բավարիան» Գրավենբերխի տրանսֆերի դիմաց Ամստերդամը ներկայացնող ակումբին կվճարի 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն եվրո։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Այաքսը» կունենա 7% […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. ««Տորինոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) հանդերձարանում տղաներին ասացի, որ կատարեցինք այն, ինչ պետք է անեինք` նվաճեցինք Եվրոպա լիգայի ուղեգիր, իսկ այսօր մենք դաշտ էինք դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հռոմեական ակումբը գլխավորող Ժոզե Մոուրինիոն դարձավ առաջին մարզիչը, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում։ «Յուրահատուկը» կարիերայի ընթացքում երկուական անգամ էլ հաղթել է նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան/ՈւԵՖԱ-ի գավաթը։ Պորտուգալացի մասնագետը 2002/03 մրցաշրջանում «Պորտուի» ղեկին նախ հաղթել է ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ «Գայլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, վնասվածքի պատճառով փոխարինվեց 17-րդ րոպեին։ Բաղձալի գավաթը նվաճելուց հետո հայազգի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը պարգևատրման արարողությանը ներկայացել էր Հայաստանի դրոշով։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023