Հիասքանչ Կազեմիրո! Ման. Յունայթեդը հաղթեց Ռեդինգին` դուրս գալով գավաթի 1/8 եզրափակիչ🎥

Հիասքանչ Կազեմիրո! Ման. Յունայթեդը հաղթեց Ռեդինգին` դուրս գալով գավաթի 1/8 եզրափակիչ🎥

29/01/2023 - 01:56

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռեդինգի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմի կազմից փայլեց Կազեմիրոն, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրեդը։

Հյուրերի միակ գոլը խփեց Ամադու Մաբենգեն։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023