Սևիլիան ջախջախեց Էլչեին` էականորեն բարելավելով մրցաշարային դիրքերը🎥

Սևիլիան ջախջախեց Էլչեին` էականորեն բարելավելով մրցաշարային դիրքերը🎥

29/01/2023 - 00:20

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Էլչեի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում անդալուսական ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Խորխե Սամպաոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն-Նեսիրին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկոս Ակունիան։

Նշենք, որ «Սևիլիան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ տոնեց երկու անընդմեջ հաղթանակ։

«Ռոխիբլանկոսը» նախորդ տուրում էլ 1:0 հաշվով հաղթել էր «Կադիսին»։

Այս հաղթանակից հետո անդալուսական ակումբը վաստակեց 21 միավոր` բարձրանալով 13-րդ հորիզոնական։

«Էլչեն», 6 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023