Միլանի հերթական ֆիասկոն. Սասուոլոն քարը քարի վրա չթողեց «ռոսոներիներին»🎥

Միլանի հերթական ֆիասկոն. Սասուոլոն քարը քարի վրա չթողեց «ռոսոներիներին»🎥

29/01/2023 - 17:31

Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրում «Սասուոլոն» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «ներովերդին» պարզապես հիասքանչ հանդիպում անցկացրեց` 5:2 հաշվով ջախջախելով «ռոսոներիներին»։

Հանդպման հերոս դարձավ Դոմենիկո Բերարդին` իր անվան դիմաց գրանցելով 1 գոլ և 3 գոլային փոխանցում։

«Սասուոլոյի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Գրեգոր Դեֆրելը, Դավիդե Ֆրատեզին, Արման Լորիենտն ու Մաթեուս Էնրիկեն։

Ստեֆանո Պիոլիի թիմւ կազմից գոլերը խփեցին Օլիվիե Ժիրուն ու Դիվոկ Օրիգին։

Այս հաղթանակից հետո Ալեսիո Դիոնիզիի թիմը վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

«Միլանը», 38 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023