Չելսին Փոթերի համար անսպասելի փոխարինող է դիտարկում

Չելսին Փոթերի համար անսպասելի փոխարինող է դիտարկում

29/01/2023 - 13:28

«Չելսիում», հնարավոր է, մոտ ժամանակներս կրկին մարզչական փոփոխություն տեղի ունենա։

Ակումբը, ներկայիս գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի գլխավորությամբ, դեռևս չի ցուցադրում այն խաղը, որը կուզեին տեսնել «ազնվականների» ղեկավարները, քանի որ աչքի է ընկնում անկայուն արդյունքերով։

Ինչպես տեղեկացնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկն, այդ ամենով պայմանավորված` «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին հետաքրքրված է «Այնտարխտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասների ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` ամերիկացի ֆունկցիոները հիացած է ֆրանկֆուրտյան ակումբի ղեկին 48-ամյա մասնագետի կատարած աշխատանքով։

Նշվում է, կախված «Այնտրախտի»` ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունքներից` Բոուլին որոշում կկայացնի Գլասների վեջավերյալ։

Հատկանշական է, որ 2022 թ. ամռանը, երբ «Չելսին» դեռ մարզում էր Թոմաս Տուխելը, «ազնվականները» բանակցել են Գլասների հետ, սակայն գործարը չի կայացել։

Նշենք, ոը ավստրացի մասնագետն «արծիվների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ. հուլիսից։ Նրա գլխավորությամբ «Այնտրախտը» 2022 թ. դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։

Հավելենք, որ 2022 թ. սեպտեմբերից «Չելսին» մարզում է Գրեհեմ Փոթերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023