Պաշտոնական. Մալո Գուստոն խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Մալո Գուստոն խոշոր գումարի դիմաց տեղափոխվեց Չելսի

29/01/2023 - 13:43

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիոնի» աջ պաշտպան Մալո Գուստոյին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը, իսկ «ազնվականները» 19-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ակումբին վճարել են 35 մլն եվրո։

Լոնդոնյան ակումբը հայտնում է, որ Գուստոն 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կշարունակի հանդես գալ «Լիոնի» կազմում։

Նշենք, որ Գուստոն «Լիոնի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023