Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում, որտեղ «Բավարիան» կմրցի «Բայերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու հավանականությունը բավական քիչ է։ Ինչպես հայտնում է Marca-ն, որպեսզի արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխությունը կատալոնական ակումբ հնարավոր դառնա, պետք է լուծել մի քանի խնդիր։ Բանն այն է, որ 35-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» ներկայիս ղեկավարության հետ որևէ հարաբերություններ չունի։ Բացի դրանից, երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի «կապտանռնագույնները» համոզեն Մեսսիին միանալ ակումբին: Ինքը` Մեսսին, կարծում […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն 2023 թ. ամռանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկին, հայտնում է, որ անցնող օրերին ֆրանսիացի հարձակվողը Ֆրանկֆուրտում գաղտնի բուժզննում է անցել «ազնվականների» համար։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբն այս գործարքի հարցում փորձում է հնարավորինս արագ գործել և առաջ անցնել մյուս մրցակիցներից ու մոտ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթիին» դեռևս պարտք է 52 մլն եվրո։ Այդուհանդերձ, Catalunya Ràdio-ին հաջողվել է պարզել, որ կատալոնական ակումբը գումար է պարտք նաև այլ ակումբների։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» մինչ օրս պարտք է 14 մլն եվրո, ում տրանսֆերային իրավունքներն այժմ պատկանում են «Աստոն Վիլլային»։ […]
Ավելին
«Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի հարցում դեռևս չի կատարել ֆինանսական բոլոր պարտավորությունները։ Catalunya Ràdio-ն, հղում կատարելով կատալոնական ակումբի ֆինանսական հաշվետվությանը, հայտնում է, որ «բլաուգրանան» իսպանացի հարձակվողի տրանսֆերի հարցում «Մանչեսթեր Սիթիին» դեռևս պետք է վճարի 52 մլն եվրո։ «Կապտանռնագույնները» 22-ամյա ֆուտբոլիստին գնել են 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքը «Բարսելոնայի» համար արժեցել է 55 մլն եվրո, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստսնի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ «ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։  Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել […]
Ավելին
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դինիյար Բիլյալետդինովը պատերազմ մեկնելու վերաբերյալ ծանուցագիր է ստացել։ Այդ մասին հայտնել է նախկին ֆուտբոլիստի հայրը` Ռինատ Բիլյալետդինովը. «Դինիյարն իսկապես ծանուցագիր է ստացել։ Դժվար է խոսել էմոցիաների մասին, քանի որ նա չի ծառայել բանակում, թեև սպորտային ուղղվածությամբ վաշտում է ծառայել։ Դա եղել է 19 տարի առաջ։ Այսինքն, նա մասնակցել է երդման արարողությանը […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է իր վարկածով 2005 թ. ծնված ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը։ Ցանկում ընդգրկվել է նաև «Ուրարտուի» 17-ամյա կիսապաշտպան Գառնիկ Մինասյանը։ «Մինասյանի սրընթաց առաջընթացը Հայաստանում աննկատ չի մնում։ Միգուցե նա հրաշամանուկ չէր, սակայն 15 տարեկանը բոլորելուց հետո երկու հիանալի մրցաշրջան է անցկացրել։ 24 գոլի և 31 գոլային փոխանցման ցուցանիշը տպավորիչ է նույնիսկ […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է իր վարկածով ԱԱ-2022-ի թոփ-10 ֆավորիտներին, որն ունի հետևյալ տեսքը. Բրազիլիա Ֆրանսիա Արգենտինա Իսպանիա Գերմանիա Անգլիա Հոլանդիա Բելգիա Դանիա Պորտուգալիա Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է Քաթարում` նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարի բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Քաթարի և Էկվադորի հավաքականները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 27-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Մրցաշարի խմբային փուլի արդյունքների հիման վրա ձևավորվեցին Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – Հոլանդիա, Խորվաթիա, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Բելգիա, Հունգարիա, Շվեյցարիա, Լեհաստան Երկրորդ զամբյուղ – Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Անգլիա, Ուելս, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, […]
Ավելին
1 765 766 767 768 769 2,060

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023