Ինչպես արդեն տեղյակ եք, Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում ֆինանսական խարդախությունների մեղադրանքով «Յուվենտուսից» հանվել էր 15 միավոր։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, նախքան դատական նոր գործընթացներն ու նիստերը, թուրինյան ակումբին հետ են վերադարձվել հանված միավորները։ Աղբյուրի փոխանցմամբ` Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի Երաշխիքային խորհուրդը բավարարել է թուրինյան ակումբի բողոքը միավորները հանելու որոշման դեմ։ Հաղորդվում է, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգիայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «ԱԶ Ալկմարը» սեփական հարկի տակ մրցեց «Անդերլեխտի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում Ալկամարը ներկայացնող ակումբը հանդիպման արդեն 13-րդ րոպեին հետ բերեց կորցրածը. դուբլի հեղինակ դարձավ Վանգելիս Պավլիդիսը։ Հետագայում էլ «Ազ Ալկմարն» ուներ խաղային հսկայական առավելություն և բազմիցս կարող էր դառնալ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Սևիլիայի» դեմ։ 8-րդ րոպեին «կարմիր սատանաների» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերը կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց անդալուսական ակումբի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի մոտ, ով էլ մոտ տարածությունից կատարած հարվածով բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 20-ին, պայքարն ավարտեցին 76 կգ քաշային կարգի կանայք, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Տաթև Հակոբյանը։ 27-ամյա մարզուհին, երկամարտի 226 կգ (104+122 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Հակոբյանը մեկական փոքր արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեց նաև համապատասխանաբար պոկում և հրում վարժություննորում։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև […]
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարն ավարտեցին 89 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը։ 27-ամյա ծանրորդը, երկամարտի 374 կգ (178+196 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Նշենք, որ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 20-ին, պայքարն են սկսել 89 կգ քաշային կարգի տղամարդիկ։ Պոկում վարժությունից հետո առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանն է, ով, բարձրացնելով 178-կիլոգրամանոց ձանրաձողը, փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է 90min-ն, իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար փարիզյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել Լեանդրո Պարեդեսին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Յուվենտուսի» կազմում։ Ինքը` Բարելան, պատրաստ է դիտարկել «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելու տարբերակը, եթե փարիզյան […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է լուրջ սկանդալի եզրին։ Բանն այն է, որ սաուդարաբական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում կայացած «Ալ հիլալ» – «Ալ Նասր» (2:0) հանդիպումից հետո պորտուգալացի հարձակվողն անվայելուչ ժեստ է ցույց տվել այն բանից հետո, երբ տանտերերի երկրպագուներն սկսել են վանկարկել Լեո Մեսսիի անունը։ Ինչպես հայտնում է ESPN-ը, փաստաբան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Ընդհանուր դիմակայությունում մյունխենյան ակումբըն պարտվեց 1:4 հաշվով` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ռեկորդ մայսթերի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը. ««Սիթին» երկու խաղում էլ «Բավարիայի» թակարդում էր։ Այս խաղում նույնիսկ ավելի շատ, քան Մանչեսթերում։ Ինչպես առաջին, […]
Ավելին
Ապրիլի 18-19-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները, ինչից հետո մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Ռեալ Մադրիդը», «Միլանը», «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։ «Ականջավոր» գավաթի կիսաեզրափակիչում ձևավորվել են հետևյալ զունգերը. «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» «Միլան» – «Ինտեր» Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 9-10-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 16-17-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023