Ֆանտաստիկ թրիլլեր Լա լիգայում. Վիլյառեալը գերգոլառատ խաղում հաղթեց  Բարսելոնային 🎥

Ֆանտաստիկ թրիլլեր Լա լիգայում. Վիլյառեալը գերգոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային 🎥

27/01/2024 - 23:29

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպում անցավ անչափ հետաքրքիր և թրիլլերային պայքարում, որն ավարտվեց «դեղին սուզանավի» հաղթանակով 5:3 հաշվով։

Մարսելինոյի թիմի կազմից աչքի ընկան Ժերար Մորենոն, Իլայշ Ախոմախը, Գոնսալո Գեդեշը, Ալեքսանդր Սյորլոթն ու Խոսե Լուիս Մորալեսը։

Խավիի թիմի գոլերը խփեցին Իլկայ Գյունդողանը, Պեդրին, իսկ Էրիկ Բային գրավեց սեփական դարպասը։

Հատկանշական է, ու հանդիպման ընթացքում հյուրերը նախ հաղթում էին 2:0, ապա պարտվում 2:3, սակայն 84-րդ րոպեին հավսարեցրին հաշիվը, 90+9-րդ րոպեին խփեցին հաղթական գոլը, իսկ 90+12-րդ րոպեին ավելի մեծացրին առավելությունը։

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

«Բլաուգրանան», 44 միավորով, 2-րդն է։

«Բարսելոնան» առաջնության առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջում է արդեն 10 միավորով։

«Վիլյառեալը», 21 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023