Պաշտոնական. Բավարիան խոշոր գումարի դիմաց գնել է Գալաթասարայի պաշտպանին

Պաշտոնական. Բավարիան խոշոր գումարի դիմաց գնել է Գալաթասարայի պաշտպանին

28/01/2024 - 19:35

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Գալաթասարայի» աջ պաշտպան Սաշա Բոյեին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Թուրքական ակումբը բացահայտել է գործարքի ֆինանսական մանրամասները։

Մյունխենյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Գալաթասարային» վճարել է 30 մլն եվրո։

Հետագայում այդ գումարին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 5 մլն եվրո։

«Գալաթասարայը» ֆրանսիացի ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու է նաև մասնաբաժին։

Բացի այդ, «Գալաթասարայը» և «Բավարիան» պայմանավորվել են երկու ընկերական հանդիպում անցկացնել, որից ստացված հասույթի 50%-ը փոխանցվելու է թուրքական ակումբին։

Նշենք, որ այս տրանսֆերը դարձել է «Գալաթասարայի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը։

Մինչ այս թուրքական ակումբի ամենաթանկարժեք վաճառքը եղել էր Բադու Նդիայի տրանսֆերը, երբ 2018 թ. հունվարին «Սթոք Սիթին» գործարքի դիմաց վճարեց 16 մլն եվրո։

Հավելենք, որ Սաշա Բոյեն «Գալաթասարայի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 83 խաղում դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023