Անգլիայի գավաթ. Լիվերպուլը խոշոր հաշվով հաղթեց Նորվիչին 🎥

Անգլիայի գավաթ. Լիվերպուլը խոշոր հաշվով հաղթեց Նորվիչին 🎥

28/01/2024 - 20:39

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Նորվիչի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 5:2 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին Կյորտիս Ջոնսը, Դարվին Նունյեսը, Դիոգու Ժոտան, Վիրջիլ վան Դայքն ու Ռայան Գրավենբերխը։

«Դեղձանիկների» կամզից էլ աչքի ընկան Բենջամին Գիբսոնն ու Բորխա Սայնսը։

Այսպիսով, «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Նորվիչը» լքեց հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023