Ռեալի հերթական comeback-ը. «արքայական» ակումբը հաղթեց Լաս Պալմասին 🎥

Ռեալի հերթական comeback-ը. «արքայական» ակումբը հաղթեց Լաս Պալմասին 🎥

27/01/2024 - 21:18

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Գրան Կանարիայում հյուրընկալվելիս մրցեց «Լաս Պալմասի» դեմ։

Անհաջող ընթացք ստացած խաղում «արքայական» ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։

Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը։

Հետագայում Կառլո Անչելոտիի սաները ոչ միայն հավասարեցրին, այլև հաղթանակ կորզեցին. 65-րդ և 84-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Վինիսիուսն ու Օրելյեն Չուամենին։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 54 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լաս Պամասը», 31 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023