Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը «արքայական» ակումբը գլխավորում է 2021 թ. հուլիսից։ «Սերուցքայինները» իտալացի մասնագետի գլխավորությամբ մեկական անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, Լա լիգայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։  Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր: Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։  Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անցնող օրերին կայացավ անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը, որով ավարտվեց առաջնության առաջին շրջանը։ Այժմ Պրեմիեր լիգայի առաջին շրջանն ամփոփելու ժամանակն է։ Կներկայացնենք ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ ակումբների գրանցած վիճակագրությունը։ Ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներն` ըստ SofaScore-ի Լավագույն ռմբարկուները Ամենաշատ xG` սպասվող գոլ ունեցող ֆուտբոլիստները (խփած գոլերի քանակ) Լավագույն ասիստենտները Ամենաշատ սպասվող ասիստներ` xA ունեցող ֆուտբոլիստները […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բրայթոնը» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ճայերի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Ժոաո Պեդրոն, ով իր անվան դիմաց գրանցեց դուբլ և մեկ ասիստ։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմից մեկ գոլ էլ խփեցին Ջեք Հինշելվուդը և Պերվիս Էստուպինիանը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Դեռ ավելին` Միկել Արտետայի թիմը պարտվեց 0:2 հաշվով։ «Մրճահարներին» հաղթանակ պարգևեցին Տոմաշ Սոուչեկի և Կոստանտինոս Մավրապոնոսի խփած գոլերը։ Նշենք, որ 90+6-րդ րոպեին Դևիդ Մոյեսի թիմը կարող էր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Ռեալ Մադրիդը» մտադիր է 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լացիոյից» վերադարձնել իր սան Մարիո Խիլային։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբին է պատկանում իսպանացի կենտրոնական պաշտպանի տրանսֆերային իրավունքների 50%-ը։ Բացի այդ, «սերուցքայիններն» ունեն 23-ամյա ֆուտբոլիստին հետգնման անմիջական իրավունք։ Հաղորդվում է, որ Դավիդ Ալաբայի և Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքներով պայմանավորված` «Ռեալի» մարզչական […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «քաղաքաբնակները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ գոնել։ Առաջին կեսից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդ կեսում երեք անգամ գրավեց Ջորդան Պիֆորդի պաշտպանա Դարպասը։ Մանկունյական ակումբի կազմից մեկական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էլիֆ Էլմասին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 1-ից։ «Ցլերը» հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «աձուրիներին» վճարել են 23 մլն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «6» համարի մարզաշապիկով։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Radio Continental-ը, Լեո Մեսսին «Բոկա Խունիորսի» պաշտպան Մարկոս Ռոխոյին համոզում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցում է նաև ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Հաղորդվում է, որ Ռոխոյին իր շարքերում ցանկանում է տեսնել նաև բրազիլական «Պալմեյրասը»։ Նշենք, որ Ռոխոն և Մեսսին 2011-19 թթ. միասին հանդես են եկել Արգենտինայի […]
Ավելին
1 115 116 117 118 119 1,781

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023