Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է «10» համարով հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիները» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լուկա Յովիչը, մեկական գոլ էլ խփեցին Շակա Տրաորեն ու Ռաֆայել Լեաուն, իսկ սարդինական ակումբից աքի ընկավ Պաուլո Ացին։ Այսպիսով, «Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, […]
Ավելին
«Բրյուգեի» վինգեր Տեյջոն Բյուկենենը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Ներաձուրիները» կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բրյուգեին» վճարելու է 7 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ 24-ամյա ֆուտբոլիստը հունվարի 3-ին կմեկնի Միլան, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Ինսայդեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբն ուներ տոտալ առավելություն` հաղթելով 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Մոհամեդ Սալահը, ով դարձավ դուբլի և մեկ ասիստի հեղինակ։ 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղում դարձել է արդեն 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Քրեյվեն Քոդեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» կրկին ձախողվեցին և պարտվեցին 1:2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Բուկայո Սական, իսկ «հովեկներին» հաղթանակ պարգևեցին Ռաուլ Խիմենեսի ու Բոբի Դեկորդովա Ռիդի խփած գոլերը։ Այսպիսով, «Ֆուլհեմը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 24 […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է 2023 թ. տրանսֆերային արժեքի ամենամեծ կորուստ գրանցած ֆուտբոլիստներին. * Փակագծում նշված է ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում։ Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որի ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 47-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեցին «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «անտառապահները» հաղթեցին 2:1 հաշվով։ Նունու Էշպիրիտու Սանտուի թիմին հաղթանակ պարգևեցին Նիկոլաս Դոմինգեսի ու Մորգան Գիբս-Ուայթի խփած գոլերը։ «Կարմիր սատանաների» կազմից էլ աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։ Այս հաղթանակից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 15-րդ հորիզոնական։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։ Պայմանագրի երկարաձգումից հետո 34-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձով դիմել է «ներաձուրիների» երկրպագուներին. «Ողջույն, «Ինտերի» երկրպագուներ»։ Ուրախ եմ տեղեկացնել, որ պայմանագիրս երկարաձգել եմ մինչև 2026 թվականը։ Եկեք միասին հաղթենք նոր տիտղոսներ։ Եկեք շարունակենք մեր ճամփորդությունը։ Առա՜ջ «Ինտեր»»,- նշել է Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 73 խաղում դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 113 114 115 116 117 1,781

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023