Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, անգլիացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը 2021/22 մրցաշրջանից սկսած կաշխատի La Liga TV-ում։ Լինեկերը նոր մեկնարկելիք մրցաշրջանում, որպես փորձագետ, վերլուծելու է Լա լիգայի հանդիպումները։ Հավելենք, որ Լինեկերն աշխատում է նաև BBC և BT Sports հեռուստաընկերություններում։ Հիշեցնենք, որ Գարի Լինեկերը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է նաև […]
Ավելին
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան։ Ինչպես տեղեկացնում է Blick-ը, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան 71-ամյա մասնագետին դիտարկում է որպես այդ երկրի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։ Աղբյուրի փոխանցմամբ` շվեյցարացիները Վենգերին դիտարկում են որպես կարճաժամկետ տարբերակ և նրան ցանկանում են հրավիրել, որպեսզի վերջինս օգնի նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր։ Ներկայումս լեգենդար նախկին մարզիչը ՖԻՖԱ-ում […]
Ավելին
Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։ Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը` հղում կատարելով Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքին, VBET ընկերությունը դարձել է Ուկրաինայի գավաթի տիտղոսային հովանավորը։ Կողմերի միջև համագործակցության պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ «Ուկրաինայի գավաթն ազգային մրցաշար է, որը հնարավորություն է տալիս փոքր բնակավայրերի ներկայացուցիչներին մասնակցելու ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշարի, իսկ բնակիչներին հնարավորություն է ընձեռում տեսնել ամենաբարձրակարգ թիմերի, որոնք հանդես են […]
Ավելին
«Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կարիերան շարունակելու «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, կողմերն ավարտին են հասցրել տրանսֆերը։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը վարձակալելու են 26-ամյա հարձակվողին, որի ավարտից հետո 17.5 մլն եվրոյով գնելու են նրա ամբողջական տրանսֆերը։ Գործարքը ենթադրում է նաև, որ «Ջենոան» հետագայում ևս 2.5 մլն եվրո […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս Վրոցլավ քաղաքում մրցեց Լեհաստանը ներկայացնող «Շլյոնսկի» դեմ։ Հիշեցնենք, դիմակայության առաջին խաղում «Շլյոնսկը» հաղթել էր 4:2 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույպես անհաջող մեկնարկեց մեր թիմի համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Պիխը, օգտվելով «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովի թույլ տված սխալից, բացեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս կմրցի լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Շլյոնսկը» ներկայացնող ակումբը հաղթել է 4:2 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մարդիդի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Դանի Կարվախալի հետ։ Ըստ նոր պայմանագրի` Կարվախալը «աքրայական» ակումբում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Դանի Կարվախալը «Ռեալի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2013 թ. օգոստոսին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 294 հանդիպում` […]
Ավելին
Հանարահայտ հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին սպասարկելու է իր վերջին հանդիպումը, ինչից հետո ավարտելու է կարիերան։ «Հոյակապ էր։ Ասում են` պետք է կանգ առնել գագաթնակետին, և այդ առումով սրանից լավ պահ չկա»,- 48-ամյա մրցավարի խոսքերը մեջբերում է լրագրող Քրիս Վիլիամսը։ Նշենք, որ օգոստոսի 7-ին կայանալու է Հոլանդիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի […]
Ավելին
Հուլիսի 24-ին «Բետիսն» ընկերական խաղում 0:1 հաշվով զիջել է «Վուլվերհեմպտոնին»։ Անդալուսական ակումբի 40-ամյա հարձակվող Խոակին Սանչեսը այդ հանդիպման հետ կապված, զվարճալի պատմության մեջ է հայտնվել, ով բաց է թողել «գայլերի» դեմ խաղը։ Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, հանդիպման արձանագրության մեջ Խոակինի բացակայության պատճառի դիմաց իսպաներենով գրված է Reseca։ Reseca-ն բոլորիս հայտնի «պախմելն» […]
Ավելին
1 930 931 932 933 934 1,789

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023