Դրամա «Ռամոն Սնաչես Պիսխուանում». Սևիլիան հաղթեց Յուվենտուսին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

Դրամա «Ռամոն Սնաչես Պիսխուանում». Սևիլիան հաղթեց Յուվենտուսին` դուրս գալով ԵԼ եզրափակիչ🎥

19/05/2023 - 01:33

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան հանդիպման հիմանական ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով։

«Բյանկոներիների» կազմից 65-րդ րոպեին աչքի ընկավ Դուշան Վլահովիչը, իսկ անդալուսական ակումբի պատասխան գոլը 72-րդ րոպեին խփեց Սուսոն։

Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 95-րդ րոպեին Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմը հաղթանակ կորզեց. հերոսացավ Էրիկ Լամելան։

Այսպիսով, «Սևիլիան» ընդհանուր դիմակայութնունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որի շրջանակում մայիսի 31-ին կմրցի «Ռոմայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023