«Բարսելոնայի» վինգեր Ալեքս Կոլյադոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բելգիական «Բրյուգեի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն` հղում կատարելով իսպանացի լրագրող Ֆերնանդո Պոլոյին, 22-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Բրյուգեի» կազմում, սակայն բելգիական ակումբը գնման իրավունք չի ունենալու։ Հավելենք, որ Կոլյադոն հիմնականում հանդես է գալիս «Բարսելոնա Բ»-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 83 հանդիպում` […]
Ավելին
Եվրոպական թոփ-5 ֆուտբոլային երկրներից առաջինը մրցաշրջանն սկսվում է Ֆրանսիայում։ Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆելդ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն գործող չեմպիոն «Լիլն» ու ՊՍԺ-ն։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարմային կազմերով.
Ավելին
Ինչպես գիտեք, մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Դմիտրի Գունկոյի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ալաշկերտի» դարպասը։ «Արարատ-Արմենիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիլֆրիդ Էզան, Յուսուֆ Օդուբանջոն և Արտյոմ Ավանեսյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ իր պայմանագիրը լրացել է. «Այսօր լրացել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ ունեցած իմ պայմանագրի ժամկետը։ Ես հավաքականում 5 տարի անցկացրի, ինչը դժվար աշխատանք էր։ Այն ապացուցեց, որ մենք կարողանում ենք ժամանակակից ֆուտբոլ խաղալ։ Ես շնորհակալ եմ ՈՒՖԱ-ի նախագահին և բոլոր ղեկավարներին, ովքեր ինձ հնարավորություն տվեցին աշխատել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենտից» գնել է կենտրոնական հարձակվող Ռոման Յարեմչուկի տրանսֆերային իրավունքները։ Լիսաբոնը ներկայացնող ակումբը 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել է 17 մլն եվրո, իսկ ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Ռոման Յարեմչուկը «Գենտի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. ամառվանից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» և «Չելսիի» նախկին կենտրոնական հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրքական ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքի 32-ամյա հարձակվողի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բեշիկթաշի» ներկայացուցիչները բանակցությունների սզկբնական շրջանում Կոստային առաջարկել են տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձ, սակայն այժմ նրան պատրաստ են […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը, Լեոն Բեյլիի տրանսֆերի հարցում, համաձայնության է հասել «Բայերի» հետ։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 23-ամյա վինգերի դիմաց վճարելու է 30 մլն ֆունտ (35 մլն եվրո) և նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ ճամայկացի ֆուտբոլիստը «Բայերի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. […]
Ավելին
«Ռոման» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` անցկացնելով հերթական ընկերական խաղը։ «Գայլերը» հուլիսի 31-ին մրցել են «Սևիլիայի» դեմ. կողմերը գոլեր չեն խփել և գրանցվել է 0:0 հաշիվը։ Այդ հանդիպման առաջին կեսին մասնակցել է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ` փոխարինվելով ընդմիջմանը։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարել, որտեղ երևում է, որ «Սևիլիայի» դեմ կայացած հանդիպման […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնությունը, հանուն Լեո Մեսսիի պայմանագրի երկարաձգման, չի պատրաստվում որևէ օրենք փոխել. «Ես քննարկել եմ այդ հարցը «Բարսելոնայի» հետ` հետաքրքրվելով, թե ինչպես են ընթանում գործերը։ Նրանք կարծում են, որ եթե Մեսսին մնա, ապա կնվազեցնի աշխատավարձը, ինչը միակ տեղեկատվությունն է, որը կարող եմ հայտնել։ Սակայն, մենք չենք պատրաստվում, հանուն […]
Ավելին
Տոկիո-2020 -ի բռնցքամարտի մինչև 75 կգ քաշային կարգում հերթական մենամարտն անցկացրեց Արման Դարչինյանը։ 1/4 եզրափակչի շրջանակում մեր մարզիկը մրցեց Ֆիլիպինները ներկայացնող Էումիր Մարսիալի հետ։ Ցավոք, Դարչինյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ֆիլիպինցի բռնցքամարտիկին և դեռ առաջին ռաունդում հարված բաց թողեց, ինչից հետո ընկավ և չկարողացավ շարունակել մենամարտը։ Այսպիսով, Արման Դարչինյանը պարտվեց և լքեց պայքարը, իսկ […]
Ավելին
1 927 928 929 930 931 1,789

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023