Լուիս Սուարեսի ֆանտաստիկ գոլն Ինտերնասիոնալի դեմ խաղում 🎥

Լուիս Սուարեսի ֆանտաստիկ գոլն Ինտերնասիոնալի դեմ խաղում 🎥

23/05/2023 - 12:07

Բրազիլական Ա սերիայի 7-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ինտերնասիոնալին»։

Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ով 8-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։

Նշենք, որ 36-ամյա հարձակվողը 66-րդ րոպեին դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Բիթելոյին։

Այս հաղթանակից հետո «Գրեմիոն» վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

«Ինտերնասիոնալը», 7 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023