Պերես. «Ռեալն այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական ​​միջադեպերը»

Պերես. «Ռեալն այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական ​​միջադեպերը»

23/05/2023 - 15:58

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Լա լիգայի 35-րդ տուրում «Վալենսիայի» դեմ կայացած հանդիպման (0:1) ժամանակ ակումբի հարձակվող Վինիսիուսի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալի մասին.

«Ցանկանում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժելու մեր ֆուտբոլիստների դեմ ռասիստական ​​միջադեպերը։

Պետք է փոխել մրցավարական կառուցվածքը, որպեսզի նման դեպքերից տուժող կողմը պատասխանատվության չենթարկվի, ինչպես այս դեպքում է եղել»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Deportes Cope-ի լրագրող Արանչա Ռոդրիգեսը։

Հավելենք, որ «Վալենսիայի» դեմ խաղում «չղջիկների» երկրպագուները ռասիստական արտահայտություններ են թույլ տվել Վինիսիուսի հասցեին` անվանելով նրան «կապիկ» և «հիմար», ինչը խիստ զարյացրել է բրազիլացի ֆուտբոլիստին։

Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգեոչեան կարմիր քարտով է պատժել Վինիսիուսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023