Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Ֆաթեհի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ալ Նասրին» 90-րդ րոպեին պարտությունից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց նոր ակումբի կազմում։ Հանդիպումից հետո «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Ռոնալդուի մասին. «Ուրախ եմ Կրիշտիանու Ռոնալդուի գոլի կապակցությամբ և տխրել եմ Տալիսկայի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշրում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «արքայական» ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ և այն պահեց մինչև վերջ. 52-րդ ու 55-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մարկո Ասենսիոն և Վինիսիուսը։ Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 45 միավոր […]
Ավելին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնան» մեքսիկացի աջ պաշտպան Խուլիան Արաուխոյի տրանսֆերի հարցում հանաձայնության էր հասել «Լոս Անջելես Գալաքսիի» հետ։ Այդուհանդերձ, «բլաուգրանան» անախորժության պատճառով չի կարողացել ավարտին հասցնել ու գրանցել գործարքը։ Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կատարվածի մասին. «Մենք տեխնիկական խնդրի պատճատով չհասցրինք գրանցել գործարքը։ Ուշացանք ընդամենը 18 վայրկյան։ Այժմ պետք է […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրնացվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։ Դավիդե Բալարդինիի թիմի կազմից աչքի ընկավ Սիրիլ Դեսերսը, իսկ Զեկի Չելիկը գրավեց սեփական դարպասը։ «Գայլերի» միակ գոլը խփեց Անդրեա Բելոտին։ Այպսիսով, «Կրեմոնեզեն» պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում, որի շրջանակում կմրցի «Ֆիորենտինայի» […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Մատեո Դարմիանի խփած միակ գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով` նվաճելով Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Զինագործները» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց «ազնվականներին» վճարել են 11.3 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում հանդես է […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կմրցի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ծանր օրեր է ապրում։ Ինչպես տեղեկացնում է Rai Sport-ը, իտալական Ա սերիայի 20-րդ տուրում կայացած «Նապոլի» – «Ռոմա (2:1) հանդիպումից հետո «գայլերի» մի շարք երկրպագուներ սկսել են հետապնդել 23-ամյա կիսապաշտպանի մեքենան և նրա հասցեին հնչեցրել մահվան սպառնալիքներ ու տարբեր վիրավորանքներ։ Ձանիոլոն, ով «Ռոմայի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով բաց է թողել […]
Ավելին
«Բարսելոնան» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը փորձում է ամրապնդել կիսապաշտպանության հենակետային գոտին։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը «Ֆիորենտինային» առաջարկել է գնման իրավունքով վարձակալել մարոկկացի կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատին։ «Բլաուգրանան» պատրաստ է եղել 3-4 մլն եվրոյի դիմաց վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին, որի ավարտից հետո 40 միլիոնով գնել նրա տրանսֆերային իրավունքները, սակայն «մանուշակները» մերժել են […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ 45-ամյա մասնագետը «չղջիկների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թ. հուլիսին։ Այդ ընթացքում «Վալենսիան» անցկացրել է 22 հանդիպում, տոնել 7 հաղթանակ, կրել 10 պարտություն, 5 անգամ էլ խաղն ավարտել է ոչ-ոքի։ «Վալենսիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 59-ամյա մասնագետ Վորո […]
Ավելին
1 118 119 120 121 122 463

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023