Մոուրինիո. «Ֆուտբոլում ամենակարևորը հաղթելն է, ոչ թե փիլիսոփայությունը վաճառելը»

Մոուրինիո. «Ֆուտբոլում ամենակարևորը հաղթելն է, ոչ թե փիլիսոփայությունը վաճառելը»

20/10/2023 - 13:25

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ֆուտբոլում հաղթանակների կարևորության մասին.

«Երբ տեսնում եմ, թե ինչպես են գործընկերներս պայքարում տեղը բարձրագույն խմբում պահպանելու համար և կարողանում են հասնել այդ նպատակին, դա ինձ համար հաղթանակ է:

Հաղթել` պարտադիր չէ լինել այն տղան, ով վերջում բարձրացնում է գավաթը։ Հաղթել` չի նշանակում տուն տանել գավաթը և մեդալը։

Ես բազմաթիվ գործընկերներ ունեմ, ովքեր կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չեն նվաճել, սակայն նրանք ինձ համար հաղթողներ են, քանի որ հասել են իրենց նպատակին։

Ֆուտբոլում ամենագլխավորը հաղթելն է, ոչ թե փիլիսոփայությունը վաճառելը։ Նպատակն արդարացումներ վաճառելը չէ»,- նշել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է adidas GamePlan A-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023