«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրն այլևս չի ցանկանում շարունակել մրցելույթներն ակումբի կազմում և չի վերադարձել ակումբի մարզաբազա։ Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետինեը ակումբի բոլոր ֆուտբոլիստներին մոտ մեկ շաբաթ արձակուրդ էր տվել, սակայն դրա ավարտից հետո բրազիլացի կիսապաշտանը չի վերադարձել ակումբի առաջին մարզական հավաքին։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Արթուրն իր որոշման մասին […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բազմիցս նշել ու ակնկարկել է, որ դժգոհ է թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից։ Անգլիացի մասնագետը մտադիր է նոր բարձրակարգ դարպասապահ գնել։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «ազնվականները» հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցել սլովենացի դարպասապահի գործակալի […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիե Կոուտինիոն, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Բավարիայի» կազմում, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն մոտ են կանգնած «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լեսթերը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չեն խաղացողին գնելու մտքով։ Նշվում է, որ Կոուտինիոն սպասում […]
Ավելին
Երեկ՝ հուլիսի 26-ին, «Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը չորրորդ անգամ հայր է դարձել։ 34-ամյա կենտրոնական պաշտպանն այդ մասին տեղեկացրել է սոցցանցերի իր պաշտոնական օգտահաշիվներում։ Ֆուտբոլիստի կինը՝ Պիլար Ռուբիոն, խաղացողին պարգևել է որդի, ում կոչել են Մաքսիմո Ադրիանո։ Ֆուտբոլիստը հրապարակել է հետևյալ լուսանկարը՝ գրելով․ «Ես անչափ ուրախ եմ ներկայացնել իմ որդուն։ Նա լույս աշխարհ է եկել […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին մարտից մինչև մայիս ամիսը կաթվածահար էր ողջ աշխարհն, այդ թվում նաև ֆուտբոլային աշխարհը, սակայն մայիսի կեսերից սկսած եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց վերսկսվեցին և արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին՝ բաշխելով նաև եվրագավաթային ուղեգրերը։ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Խմբային փուլի ուղեգիր տարբեր երկրների […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 5։1 հաշվով ջախջախեց «Վերոնային»։ Հռոմեական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Խոակին Կոռեան։ Տատներերի միակ գոլն էլ գրանցվեց Սոֆիան Ամրաբատի անվան դիմաց։ Այդ գոլերի շնորհիվ Չիրո Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում իր խփած […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներից․ «Ես ցանկանում եմ, որ լավ հանդիպում անցկացնենք։ Այդ հանդիպում ինչպես «Սիթիի», այնպես էլ «Ռեալի» համար նման է լինելու եզրափակչի։ Մեր ծրագիրն այն է, որպեսզի կարողանանք խաղալ այնպես, ինչպես կարող ենք։ Կարծում եմ՝ անցյալում տեղի ունեցածը մեզ չի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպման կայացումը վտանգի տակ է։ Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ցանկանում են Իսպանիայից մեկնել Մեծ Բրիտանիա, պետք է 14-օրյա կարանտին անցնեն, քանի որ Իսպանիայում կորոնավիրուսի հերթական ալիքն է բարձրացել։ Այդ մասին փոխանցում է Marca-ն։ Հանդիպումը պետք է տեղի ունենա օգոստոսի 7-ին՝ […]
Ավելին
«Ռեալի» ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոն հաջորդ մրցաշրջանում, հանարվոր է, կրկին այլ ակումբում անցկացնի վարձակալությամբ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն բանակցում են տրանսֆերի շուրջ՝ քննարկելով ֆինանսական հարցերը։ Անդալուսական ակումբը մտադիր է խաղացողին վարձակալել մեկ տարուց ավել, ինչպես նաև վարձակալական պայմանագրում կետ ներառել, որը հնարավորություն կտա ունենալ խաղացողին […]
Ավելին
50-ամյա իսպանացի մասնագետ Խավի Գարսիան մոտ օրերս պաշտոնապես կնշանակվի «Վալենսիայի» գլխավոր մարզիչ։ Գարսիան ժամանակին մարզել է «Վոթֆորդը», Կազանի «Ռուբինը», «Մալագան», «Ալմերիան», «Կադիսը» և մի շարք այլ ակումբներ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կողմերի միջև կնքվելու է երեք տարվա պայմանագիր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» ծրագրել են բոլոր փաստաթղթային գործընթացները ավարտին հասցնել երկուշաբթի՝ հուլիսի 27-ին՝ պաշտոնապես հայտարարելով նոր նշանակման […]
Ավելին
1 651 652 653 654 655 791

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023