Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ 30-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։ Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` Վեյնալդումը նոր ակումբի կազմում տարեկան վաստակելու է 9.5 մլն եվրո աշխատավարձ։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին թոփ տրանսֆերն իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Սանչոն ու «Յունայթեդը» պայմանագիր են կնքելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այժմ «կարմիր սատանաները» բանակցում են «Բորուսիայի» ղեկավարների հետ տրանսֆերի վերջնական գինը պարզելու […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Կոպա Ամերիկային։ «Պենտակամպեոնների» գլխավոր մարզիչ Տիտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Վեվերտոն («Պալմեյրաս») Պաշտպաններ – Էմերսոն Ռոյալ («Բարսելոնա»), Դանիլո, Ալեքս Սանդրո (երկուսն էլ «Յուվենտուս»), Մարկինիոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Չելսի»), Ռենան Լոդի, Ավգուստո Ֆելիպե (երկուսն էլ […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ` նշելով, որ պատրաստվում են մասնակցել Կոպա Ամերիկային։ «Երբ ծնվում է բրազիլացի, լույս աշխարհ է գալիս երկրպագու։ Մենք այս հաղորդագրությունը գրել ենք 200 մլն երկրպագուների համար, որպեսզի մեր տեսակետը հայտնենք Կոպա Ամերիկայի վերաբերյալ։ Մենք միասնական թիմ ենք, սակայն տարբեր գաղափարներ ունենք և տարբեր պատճառներով դժգհ ենք Կոպա Ամերիկայի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» բանակցություններ է վարում «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «խթանները» պորտուգալացի մասնագետին առաջարկել են 3 տարվա պայմանագիր։ Նշվում է, որ 48-ամյա մասնագետի թեկնածությանը հավանաություն է տվել նաև լոնդոնյան ակումբի նոր սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին, ով ուղիղ կապի մեջ է Ֆոնսեկայի հետ։ Հաղորդվում է, որ […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Սիթին» քննարկում են խոշոր փոխանակում իրականացնելու տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, մադրիդյան ակումբը «քաղաքաբնակներին» առաջարկել է Սաուլ Նիգեսին փոխանակել Բերնարդու Սիլվայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` հավանական փոխանակումը, հնարավոր է, ձևակերպվի որպես երկու առանձին տրանսֆեր, ինչն ակումբներին կօգնի ֆինանսական fair-play-ի տեսանկյունից։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ Սաուլը, հնարավոր է, […]
Ավելին
Արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հայազգի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը , հնարավոր է, տեղափոխվի անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Նորվիչ»։ Ինչպես տեղեկացնում է Ole-ն, «դեղձանիկներն» առաջիկա օրերին խաղացողի տրանսֆերի դիմաց պատրաստվում են պաշտոնական առաջարկ կատարել «Ուրականին»։ Հաղորդվում է, որ «Նորվիչը» Բալեկյանի դիմաց պատրաստ է վճարել 4-4.5 մլն եվրո։ Հատկանշական է, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է […]
Ավելին
Եվրո-2020 -ին հաշված օրեր են մնացել։ Մրցաշարն առաջին անգամ կայանալու է եվրոպական 12 տարբեր քաղաքներում։ Բոլոր հավաքականներն արդեն ներկայացրել են իրենց վերջնական հայտացուցակները։ Այժմ խումբ առ խումբ կներկայացնենք բոլոր մասնակիցների հայտացուցակները։ Խումբ A Իտալիա Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Սալավատորե Սիրիգու («Տորինո») Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Լեոնարդո Բոնուչի, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը «Բարսելոնայի» փոխարեն որոշել է տեղափոխվել ՊՍԺ, քանի որ փարիզյան ակումբը նրան պատրաստ է վճարել կրկնակի ավելի շատ աշխատավարձ, քան «կապտանռնագույնները»։ De Telegraaf-ին հաջողվել է պարզել, թե «Պարի Սեն-Ժերմենը» որքան գումարի դիամց է «գայթակղել» հոլանդացի ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, […]
Ավելին
Եվրո-2020-ի մեկնարկին մնացել են ընդամենը հաշված օրեր։ Սովորաբար, նման մեծ մրցաշարերը ոչ միայն դառնում են այդ տարվա զարդը, այլև դրանց ընթացքում կիրառության մեջ են դրվում նաև նոր ֆուտբոլային օրենքներ։ Այս ստուգատեսն էլ բացառություն չի լինի, քանի որ դրա շրջանակում կփորձարկվեն ձեռքով խաղի նոր կանոններ։ Բոլորին է նյարդայնացնում այն փաստը, երբ գոլ է գրանցվում, սակայն այն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026