Պաշտոնական. Վեյնալդումը պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

Պաշտոնական. Վեյնալդումը պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

10/06/2021 - 17:30

Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ 30-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ դարձել էր ազատ գործակալ։

Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` Վեյնալդումը նոր ակումբի կազմում տարեկան վաստակելու է 9.5 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ հոլանդացի կիսապաշտպանը նախքան ՊՍԺ տեղափոխվելը համաձայնության էր հասել «Բարսելոնայի» հետ, սակայն փարիզյան ակումբը կրկնակի շատ աշխատավարձ առաջարկեց` փախցնելով նրան կատալոնական ակումբի ձեռքից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023