Հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց ՊՍԺ-ն «գայթակղել» է Վեյնալդումին

Հայտնի է դարձել այն գումարի չափը, որի դիմաց ՊՍԺ-ն «գայթակղել» է Վեյնալդումին

09/06/2021 - 01:18

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը «Բարսելոնայի» փոխարեն որոշել է տեղափոխվել ՊՍԺ, քանի որ փարիզյան ակումբը նրան պատրաստ է վճարել կրկնակի ավելի շատ աշխատավարձ, քան «կապտանռնագույնները»։

De Telegraaf-ին հաջողվել է պարզել, թե «Պարի Սեն-Ժերմենը» որքան գումարի դիամց է «գայթակղել» հոլանդացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Վեյնալդումը «Լիվերպուլից» հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակով, որի կազմում հանդես էր գալիս 2016 թվականից և մինչ այժմ անցկացրել է 237 հանդիպում` դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023