Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել առաջնության հետնապահ «Ուեսկայի» դիմադրությունը՝ տանելով կամային հաղթանակ 1։2 հաշվով։ Մադրիդյան ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը՝ խաղադաշտում անցկացնելով 78 րոպե։ 20-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ այն, ինչով նա «տպավորեց», հայտնվեց երկրպագուների ուշադրության կենտրոնում։ «Ուեսկայի» դեմ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 23-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Աստոն Վիլլան» Բիրմինգհեմում մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման հաշիվն անչափ արագ բացվեց․ 2-րդ րոպեին «Վիլլայի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բերտրան Տրաորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Օլի Վոթկինսին, ով էլ նպաստավոր դիրքից բացեց խաղի հաշիվը։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-ի էջը, կայացել է Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի 2020/21 խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանություը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Սևիլիա» – «Բարսելոնա» «Ատլետիկ Բիլբաո» – «Լևանտե» Հավելենք, որ, ըստ Իսպանիայի գավաթի կանոնակարգի, կիսաեզրափակչից սկսած դիմակայությունները կանցկացվեն երկու խաղով։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 10-ին, իսկ պատասխանները՝ մարտի 3-ին։
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպման 45+3-րդ րոպեին «գայլերի» հարձակվող Վիլիան Ժոզեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և ընկավ, իսկ գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսենը վերջին հույս խախտում նկատեց «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսի կողմից՝ բրազիլացուն պատժելով կարմիր քարտով։ Հանուն արդարության՝ նշենք, որ այդ դրվագում Դավիդ Լուիսը […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFHHS-ը, կազմել է վերջին տասնամյակի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը։ Այն գլխավորում է Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացուն հետևում է Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։ Լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։ Տեղեկացնենք, որ վերջին տասնամյակում ակումբային մակարդակում Ռոնալդուն երկուական անգամ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Տոտենհեմը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բրայթոնի» դեմ և նվազագույն հաշվով զիջելով մրցակցին՝ չկարողացավ որոշակիորեն շտկել իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ «Բրայթոնի» տղաները հենց սկզբից սկսեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին, որն էլ շուտով տվեց իր արդյունքը։ Համդիպման միակ և հաղթական գոլը տանտերերը խփեցին 17-րդ րոպեին։ Պասկալ Գրոսի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Լոռի» ՖԱ-ն և «Սևան» ՖԱ-ն ՖԻՖԱ-ի որոշմամբ զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից:  2020 թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել […]
Ավելին
Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության քառորդ եզրափակչի հերթական դիմակայության շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։ Կողմերն անչափ հետաքրքիր ու, ինչ-որ տեղ, թրիլլերային հանդիպում անցկացրին Բերգամոյում։ Միայն առաջին խաղակեսում երկու ակումբները երկուական գնդակով փոխանակվեցին։ Նախ 7-րդ րոպեին «Ատալանտային» առաջ մղեց Բերատ Ջիմսիթին, ապա 17-րդ րոպեին Վեդադ Մուրիքին վերականգնեց հաշվի հավասարկշռությունը։ 34-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին առաջ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն շուտով կդառնա «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ։ 30-ամյա ֆուտբոլիստն արգենտինական ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որից հետո այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ Ակնկալվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը հայրենիք կվերադառնա արդեն հաջորդ շաբաթ՝ մինչ այդ մանկունյական ակումբի հետ լուծելով որոշ հարցեր։ Ռոխոյի գործող պայմանագիրը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «արքայական» ակումբը կստանա 2 մլն եվրո։ Հատկանշական է, որ վարձակալության ավարտից հետո «զինագործները» խաղացողին գնելու անմիջական իրավունք չեն ունենա։ Նոր ակումբի կազմում Էդեգորը հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Մարտին […]
Ավելին
1 3 4 5 6 7 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023