Տոտենհեմն ուշքի չի գալիս Լիվերպուլից կրած պարտությունից հետո🎥

Տոտենհեմն ուշքի չի գալիս Լիվերպուլից կրած պարտությունից հետո🎥

01/02/2021 - 01:14

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Տոտենհեմը» արտագնա խաղում ուժերը չափեց «Բրայթոնի» դեմ և նվազագույն հաշվով զիջելով մրցակցին՝ չկարողացավ որոշակիորեն շտկել իրավիճակը մրցաշարային աղյուսակում։

«Բրայթոնի» տղաները հենց սկզբից սկսեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին, որն էլ շուտով տվեց իր արդյունքը։

Համդիպման միակ և հաղթական գոլը տանտերերը խփեցին 17-րդ րոպեին։

Պասկալ Գրոսի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց գրանցեց Լեոնարդո Տրոսարդը՝ 1։0։

Հատկանշական է որ ողջ առաջին խաղակեսի ընթացքում Ժոզե Մոուրինիոյի սաները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին․ զգացնել էր տալիս «շնաձկների» առաջատար Հարի Քեյնի բացակայությունը։

Երկրորդ կեսում հյուրերը, բնականաբար, կորցրածը հետ բերելու փորձեր արենցին, սակայն բաղձալի արդյունքի հասնել այդպես էլ չկարողացան՝ պարտվելով նվազագույն հաշվով։

Այս պարտությունից հետո Մոուրինիոյի սաները ձեռքից բաց թողեցին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Վեսթ Հեմին» շրջանցելու և 5-րդ հորիզոնականում հանգրվանելու հնարավորությունը։

«Տոտոնհեմն» իր ակտիվում ունի 33 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Բրայթոնը» վաստակեց 21 միավոր և վտանգավոր գոտում գտնվող «Ֆուլհեմին» գերազանցում է արդեն 7 միավոր։ Ակումբը 17-րդ հորիզոնականում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023