Պաշտոնական․ Մարտին Էդեգորը տեղափոխվեց Արսենալ

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը տեղափոխվեց Արսենալ

27/01/2021 - 16:24

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «արքայական» ակումբը կստանա 2 մլն եվրո։ Հատկանշական է, որ վարձակալության ավարտից հետո «զինագործները» խաղացողին գնելու անմիջական իրավունք չեն ունենա։

Նոր ակումբի կազմում Էդեգորը հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը 2015 թվականի ամռանը 2․8 մլն եվրոյի դիմաց նորվեգական «Ստրյոմսգոդսեթ» ակումբից տեղափոխվեց «Ռեալ» և մինչ այժմ ակումբի հիմնական կազմում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում և աչքի չի ընկել որևէ արդյունավետ գործողությամբ։ Այդ 11 հանդիպումներից միայն 9-ը 22-ամյա կիսապաշտպանն անցկացրել է ընթացիկ մրցաշրջանում։

«Արսենալը» դարձել է Էդեգորի 4-րդ ակումբը, որտեղ նա կանցկացնի վարձակալությամբ։ Մինչ այժմ նա նույն կարգավիճակով հանդես է եկել նաև հոլանդական «Հերենվենում», «Վիտեսում», ինչպես նաև՝ «Ռեալ Սոսիեդադում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023