Նոր տեսանյութ` Interfootball-ի յութուբյան ալիքում։ Տեսանյութը նվիրված է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ընթացքում «Ռեալ Մադրիդի» իրագործած երեք միստիկ comeback-ներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը բրազիլացի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի տրանսֆերի հարցում «Սևիլիայի» հետ հասել է վերջնական համաձայնության։ 29-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին կմեկնի Բիրմինգհեմ` բուժզննում անցնելու և տրանսֆերն ավարտին հասցնելու համար։ Ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Վիլլան» Կառլոսի տրանսֆերի դիմաց «Սևիլիային» վճարելու է 31 մլն եվրո, սակայն կողմերի միջև կնքվելիք պայմանագրի […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 6-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» F խմբի շրջանակում պարզապես քարը քարի վրա չթողեց Պերուն ներկայացնող «Ալյանսա Լիմային»` ջախջախելով 8:1 հաշվով։ «Ռիվերի» կազմից փայլեց 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը, ով դարձավ գեկսա-տրիկի հեղինակ` մրցակցի դարպասն ուղարկելով 6 գոլ։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Սանտիագո Սիմոնն ու Էլիաս Գոմեսը։ «Ալյանսայի» […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ինտերը», որը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել վերջինիս։ Սպասվում է, որ միլանյան ակումբում Մխիթարյանի տարեկան աշխավարձը կկազմի 3.5 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։ Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, […]
Ավելին
«Սպարտա Պրահայի» հարձակվող Ադամ Հլոժեկը կարիան կշարունակի «Բայեր Լևերկուզենի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևերկուզենը ներկայացնող ակումբն ավարտին է հասցրել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որի դիմաց կվճարի 13 մլն եվրո։ Սպասվում է, որ «Սպարտան» չեխ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից կունենա 30% մասնաբաժին։ Նշենք, որ կողմերի միջև կնքվելիք պայմանագրից մանրամասներ չեն հաղորդվում։ Հավելենք, որ Ադամ Հլոժեկը […]
Ավելին
«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Այաքսի» հետ։ «Բավարիան» Գրավենբերխի տրանսֆերի դիմաց Ամստերդամը ներկայացնող ակումբին կվճարի 20 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն եվրո։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Այաքսը» կունենա 7% […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն. ««Տորինոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) հանդերձարանում տղաներին ասացի, որ կատարեցինք այն, ինչ պետք է անեինք` նվաճեցինք Եվրոպա լիգայի ուղեգիր, իսկ այսօր մենք դաշտ էինք դուրս եկել պատմություն կերտելու, այլ ոչ թե աշխատելու։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, հռոմեական ակումբը գլխավորող Ժոզե Մոուրինիոն դարձավ առաջին մարզիչը, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում։ «Յուրահատուկը» կարիերայի ընթացքում երկուական անգամ էլ հաղթել է նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան/ՈւԵՖԱ-ի գավաթը։ Պորտուգալացի մասնագետը 2002/03 մրցաշրջանում «Պորտուի» ղեկին նախ հաղթել է ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»` դառնալով մրցաշարի պատմության առաջին հաղթողը։ «Գայլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, վնասվածքի պատճառով փոխարինվեց 17-րդ րոպեին։ Բաղձալի գավաթը նվաճելուց հետո հայազգի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։ Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը պարգևատրման արարողությանը ներկայացել էր Հայաստանի դրոշով։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» ու «Ֆեյենորդը»։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հոլանդական ակումբի տարածքային առավելության պայմաններում, սակայն դաշտում գործնականում դիրքային պայքար էր ընթանում։ Կարելի է ասել` կողմերին խանգարում էր լարվածությունն ու զգուշավորությունը, սակայն «գայլերը» առաջին կեսի միակ իրական գոլային պահը կարողացան վերածել դարպասի գրավման. 32-րդ րոպեին […]
Ավելին
1 875 876 877 878 879 2,068

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023