Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Յուլիան Նագելսմանը հրաժարվել է գլխավորել «Չելսին»։ Այժմ գերմանացի մասնագետը, հնարավոր է, գլխավորի մեկ այլ լոնդոնյան ակումբ։ Ըստ Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկությունների` այժմ 35-ամյա մասնագետը կենտրոնացել է «Տոտենհեմը» գլխավորելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ «խցանները», նախքան Թոմաս Տուխելի «Բավարիան» գլխավորելն, առաջարկ են կատարել վերջինիս, սակայն մերժում են ստացել։ Հիշեցնենք, որ Տուխելը […]
Ավելին
«Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն էր, սակայն, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի մասնագետի ու «ազնվականների» միջև բանակցությունները ձախողվել են։ Անցնող օրերին 35-ամյա մասնագետն ու լոնդոնյան ակումբն ինտենսիվ բանակցություններ են վարել, սակայն Նագելսմանը որոշել է մերժել «Չելսիի» առաջարկը` հրաժարվելով 2023/24 մրցաշրջանից դառնալ ակումբի գլխավոր մարզիչը։ Աղբյուրի […]
Ավելին
Երևանում մոտենում է ավարտին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ապրիլի 21-ը բավական հաջող էր հայ ծանրորդների համար։ Տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 377 (172+205 կգ) արդյունքով, դարձավ չեմպիոն։ Նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արա Աղանյանը, ով դարձավ փոխչեմպիոն` գրանցելով երկամարտի 364 կգ (165+199 կգ) արդյունքը։ Նման արդյունքից հետո մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում առաջնության առաջատար «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահ «Սաութհեմպտոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 3:3 հաշվով։ «Զինագործները» մինչև 88-րդ րոպեն պարտվում էին 1:3 հաշվով, սակայն կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու խուսափել պարտությունից։ Միկել Արտետայի թիմի կազմից գոլերը խփեցին Գաբրիել Մարտինելին, Մարտին Էդեգորն […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Էդուարդ Սպերցյանի թոփ-10 ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարն ավարտեցին 96 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։ Հովհաննիսյանը, երկամարտի 377 (172+205 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ 26-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։ Արա Աղանյանը, երկամարտի 364 կգ (165+199 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Աղանյանը […]
Ավելին
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 21-ին, պայքարի մեջ մտան նաև 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։ Հայ ըմբիշը հաղթեց մեկնարկային գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ, սակայն 1:5 հաշվով զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին։ Պողոսյանն ապրիլի 22-ին կպայքարի բրոնզե մեդալի համար և կգոտեմարտի Իտալիան ներկայացնող Ջակոպո Սանդրոնի […]
Ավելին
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ), հաղթելով մեկնարկային երկու գոտամարտերում, դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 24-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում գոտեմարտեց Թուրքիան ներկայացնող Յունուս Էմրե Բաշարի դեմ` հաղթելով 6:1 հաշվով։ Այսպիսով, Ամոյանն ապրիլի 22-ին կպայքարի ոսկե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրլի 21-ին, պայքարն են սկսել 87 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Վիգեն Նազարյանը։ 19-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում 1:1 հաշվով հաղթեց Ավստրիան ներկայացնող մրցակցին։ Նազարյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարն են սկսել 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։ Ամոյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց Խորվաթիան ներկայացնող մրցակցին` դուրս գալով 1/4 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023