Թրիլլեր Ասիայի գավաթում. Հորդանանը ֆանտաստիկ comeback արեց Իրաքի դեմ խաղում 🎥

Թրիլլեր Ասիայի գավաթում. Հորդանանը ֆանտաստիկ comeback արեց Իրաքի դեմ խաղում 🎥

29/01/2024 - 22:52

Ասիայի գավաթի 1/8 եզրափակիչում Հորդանանի հավաքականը մրցեց Իրաքի ընտրանու դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլլերային պայքարում, որի ընթացքում Հորդանանը ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 3:2 հաշվով։

Հանդիպման ընթացքում Հորդանանը հաղթում էր նախ 1:0, ապա պարտվում 1:2, սակայն 90+5-րդ և 90+7-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ առավելության հասավ 3:2 հաշվով։

Հուսեյն Ամութայի թիմի գոլերը խփեցին Յազան Ալ Նայմաթը, Յազան Ալ Արաբն ու Նիզար Ալ Ռաշդանը։

Իրաքի կազմից էլ աչքի ընկան Սադ Նադիքն ու Այմեն Հուսեյնը։

Նշենք, որ Հուսեյնը գոլը խփելուց հետո այն երկրպագուների հետ տոնելու համար ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց դաշտից։

Այսպիսով, Հորդանանը դուրս եկավ Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Տաջիկստանի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023