Գոլ+ասիստ. Բարսեղյանը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել 🎥

Գոլ+ասիստ. Բարսեղյանը շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել 🎥

30/01/2024 - 18:03

«Սլովան Բրատիսլավան» ավարտեց 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլը և հունվարի 29-ին Կատարում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց տեղի «Ալ Վաքրա» ակումբի դեմ` հաղթելով 4:1 հաշվով։

Սլովակիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 38-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Լուկաշ Պաուշեկին, իսկ 66-րդ րոպեին արդեն ինքը գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:1։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023