Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Ալոնսոյի ծառայություններով

Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Ալոնսոյի ծառայություններով

29/01/2024 - 21:45

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 42-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդն» ու «Բավարիան»։

Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» հետևում է Ալոնսոյի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է իսպանացի մասնագետին իր շարքերը հրավիրել 2025 թ. ամռանը, եթե Պեպ Գվարդիոլան գործող պայմանագրի ավարտից հեռանա ակումբից։

«Լիվերպուլն» էլ Ալոնսոյին դիտարկում է որպես Յուրգեն Կլոպին փոխարինելու հիմնական թեկնածու, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

Հավելենք, որ Խաբի Ալոնսոն «Բայերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2022 թ. հոկտեմբերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023