Ալ Հիլալը  գերգոլառատ պայքարում հաղթեց Ինտեր Մայամիին🎥

Ալ Հիլալը գերգոլառատ պայքարում հաղթեց Ինտեր Մայամիին🎥

30/01/2024 - 00:11

«Ինտեր Մայամին» շարունակում է պատրաստվել 2024 թ. մրցաշրջանին և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընկերական հանդիպում անցկացրեց «Ալ Հիլալի» դեմ։

Կողմերը գոլային հրավառություն էին կազմակերպել «Քինգդոմ Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուների համար, իսկ հանդիպումն ավարտվեց գերգոլառատ` 4:3 հաշվով. հաղթեց «Ալ Հիլալը»

«Ալ Հիլալի» գոլերը խփեցին Ալեքսանդր Միտրովիչը, Անդուլա Ալ Համդան, Միքայելն ու Մալկոմը։

«Ինտեր Մայամիի» կազմից էլ աչքի ընկան Լուիս Սուարեսը, Լեո Մեսսին ու Դավիդ Ռուիսը։

Հավելենք, որ «Ինտեր Մայամին» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 1-ին և կմրցի «Ալ Նասրի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023