Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցարջանի 1-ին տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հանդիպման 56-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կազմում հուժկու հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ եզրային պաշտպան Ռիս Ջեյմսը` հաշիվը դարձնելով 1:2։
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպան առաջին խաղակեսում տանտերերն ունեին խաղային առավելություն և ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստները հաղթողի կարգավիճակով գնացին ընդմիջման։ 23-րդ րոպեին Տիմո Վերները 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 54-րդ […]
Ավելին
Մոտենում է ավարտին ԱՊԼ-ի 1-ին տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարեբարակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Ֆիորենտինայի» միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել են «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «ռոսոներիները» նշանառության տակ են վերցրել «մանուշակների» կենտրոնական պաշտպան Նիկոլ Միլենկովիչին և վինգեր Ֆեդերիկո Կիեզային։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 22-ամյա սերբ պաշտպանի դիմաց մտադիր է ստանալ 40 մլն եվրո, իսկ Կիեզայի տրանսֆերային արժեքը հաղորդվում է, որ կտրուկ նվազել է։ […]
Ավելին
«Ռեալը» կփորձի օգնել Էդեն Ազարին հաղթահարել այն խնդիրները և բարդությունները, որոնց բախվել էր բախվել էր ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է Ok Diaro-ն, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բելգիացի ֆուտբոլիստի համար մշակել է անհատական մարզումային ծրագիր։ Ակումբի մարզչական շտաբը չի պատրաստվում շտապել և պատրաստ են խաղացողին հնարավորություն տալ, որպեսզի նա մարզավիճակ հավաքի, ինչից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը ևս երեք տարի կգլխավորի «գայլերին»։ Կողմերի միջև այժմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ 46-ամյա մասնագետը «Վուլվզը» գլխավորում է 2016/17 մրցաշրջանից սկսած, որի ղեկին այդ մրցաշրջանում ակումբը դարձավ Չեմպիոնշիփի չեմպիոն՝ նվաճելով […]
Ավելին
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Լիգա 1-ը ներկայացնող «Բրեստը» 3-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։2 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահ «Դիժոնի» նկատմամբ։ Հանդիպման վերջին գնդակը խփվեց 90+5-րդ րոպեին։ «Դիժոնի» ֆուտբոլիստները սեփական կիսադաշտում կորցրին գնդակը։ Ձախ եզրում գնդակը հայտնվեց Ռոմեն Պերոյի մոտ, ում կատարած փոխանցումից հետո Իրվին Կարդոնան պարզապես գերանհավանական հարվածով հաշիվը դարձրեց 0։2՝ ապահովելով իր թիմի հաղթանակը։ Այդ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ ենք պահել, սեպտեմբերի 13-ին կայացած ՊՍԺ 0։1 «Մարսել» հանդիպման վերջնամասում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև լուրջ բախում է տեղի ունեցել, որի հիմնական գործող անձինք եղել են փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը և «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը։ Դրվագներից մեկում երևում է, թե ինչպես է Նեյմարը հարված հասցնում Գոնսալեսին, ինչի պատճառով հանդիպման գլխավոր մրցավարը նրան խաղադաշտից […]
Ավելին
Սեպտեմբերի 13-ին ֆրանսիական Լիգա 1-ին 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվել է «Մարսելին»։ Խաղի վերջնամասում՝ 90+5-րդ րոպեից սկսած, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև լուրջ բախում է սկսվել, որի արդյունքում ֆուտբոլիստները նույնիսկ իրենց ձեռքերին և ոտքերին սկսել են ազատություն տալ։ Նմանատիպ դրվագում էլ Նեյմարը հարված էլ պրովանսյան ակումբի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսին, ում մեղադրում […]
Ավելին
Լիգա 1-ի երրորդ տուրի շրջանակում «Մարսելը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Պարի Սեն-Ժերմենին»։ Խաղից հետո պրովանսյան ակումբի երկրպագուները դուրս են եկել Մարսելի փողոցներ և բուռն կերպով նշում են իրենց թիմի հաջողությունը։ Հավելենք, որ ՊՍԺ-ն և «Մարսելը» միմյանց դարավոր թշնամի են համարում։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023