Բուֆոնը հայտարարեց Յուվենտուսից հեռանալու մասին

Բուֆոնը հայտարարեց Յուվենտուսից հեռանալու մասին

11/05/2021 - 16:21

«Յուվենտուսի» լեգենդար դարպասապ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից․

«Ես որոշել եմ հեռանալ «Յուվենտուսից»՝ չկնքելով նոր պայմանագիր։

Կա՛մ ես կավարտեմ կարիերաս, կա՛մ նոր ակումբ կգտնեմ։ Կարծում եմ՝ ես «Յուվեին» տվել եմ ամեն ինչ, սակայն այս փուլն ավարտված է»,- 43-ամյա դարպասապահի խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն՝ հղում կատարելով beIN Sports-ին։

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը թուրինյան ակումբի գուները պաշտպանում է 2001 թվականից։ Իտալացի դարպասապահը 2018 թվականին պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ, սակայն մեկ տարի անց վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 683 հանդիպում՝ դարպասը 322 անգամ պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023