Աղբյուր․  «Հարոյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը»

Աղբյուր․ «Հարոյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը»

11/05/2021 - 15:59

Ղազախական «Աստանայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը , ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Այդ մասին իր Telegram-ի ալիքում տեղեկացնում է Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ ժամանակներս կփոխի ակումբը։

Նա շուտով կհայտնվի եվրոպական ակումբում։ Խոսքը իսպանական ակումբների մասին չեն, որտեղ նրան 2 օր է ուղարկում են հայկական կայքերը։ Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը։

Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին, որի կազմում արդեն անցկացրել է 10 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023