Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ռումինիայի հավաքականի դեմ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրորդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է իր հանրահայտ սանրվածքի մասին, որով նա ներկայացել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընթացքում․ «Դա սարսափելի էր։ Ես ներողություն եմ խնդրում աշխարհի բոլոր մայրերից, ովքեր տեսել են, թե ինչպես են իրենց երեխաները կրկնում այդ սանրվածքը։ Ես կիսաեզրափակիչ խաղից առաջ վնասվածք էի ստացել և չէի ցանկանում հարցազրույց տալ որևէ բրազիլական […]
Ավելին
«Ինտերի» Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է ակումբի նոր լոգոն։ Այն ակումբի ավանդական գույներով է՝ սև, կապույտ և սպիտակ։ Լոգոյի կենտրոնում նշմարվում են լատիներեն IM տառերը, որը նշանակում է «Internazionale Milano»: Հատկանշական է, որ նոր լոգոյի վրայից դուրս են եկել FC (խմբ․՝ Football Club) տառերը, իսկ կապույտ գույնը նոր տարբերակում ավելի ընդգծված է։ Հիշեցնենք, որ «Ինտերը» […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը , ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 30-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել մերսիսայդյան ակումբի հետ, ինչից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբն աշխատում է Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Սկիրան գրում […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Նա այդ մասին հատուկ գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում․ «Երբ որևէ բան ավարտվում է, շատ զգացողություններ են առաջանում։ Ինձ մոտ բավարարվածության և հպարտության զգացողություններ միշտ կլինեն, որ ամբողջ 10 մրցաշրջան եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում, ինչը մեր օրերում […]
Ավելին
Դեռևս անհայտ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան, ում պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, իսկ ֆրանսիացի մասնագետը դեռևս երբեք որևէ ակնարկ չի արել, որ պատրաստվում է մնալ «սերուցքայինների» ղեկին։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Զիդանը հետաքրքրված է «Յուվենտուսը» և Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու տարբերակներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ պատճառով մադրիդյան ակումբը սկսել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Instagram-ի պաշտոնական էջը, Արաս Օզբիլիսի՝ «Կուբանի» կազմում 2013 թվականին «Սպարտակ Մոսկվայի» դարպասը խփած գնդակը քվեարկության արդյունքում ճանաչվել է 2010-2020 թթ․ հեռահար հարվածով խփված լավագույն գոլ։ Այդ գոլն Արասը խփել է ՌՊԼ-ի 2012/13 մրցաշրջանի 22-րդ տուրի շրջանակում, իսկ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Արասի խփած գոլը միայն 38 ձայնով է […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ ապաքինվում է վնասվածքից, մարտի 29-ին բուժզննում է անցել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, մարտի 29-ի առավոտյան հայազգի ֆուտբոլիստին նկատել են Villa Stuar բժշկական կենտրոնում, որտեղ նա բուժզննում է անցել, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե երբ Մխիթարյանը պատրաստ կլինի վերադառնալ խաղադաշտ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերի» ղեկավարությունը հույս ունի, որ հայազգի […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իտալական Ա սերիան ներկայացնող միանգամից երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings.ru-ն, խոսքը «Ջենոայի» և «Սպեցիայի» մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երկու ակումբների սկաուտները ներկա պահին հետևում են ֆուտբոլիստին, ով Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլին։ Հատկնաշական է, որ Տիկնիզյանը […]
Ավելին
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հայտնվել են TikTok սոցիալական ցանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, ինչի պատճառով ցանկանում է ուժեղացնել ակումբի մարզաբազայի անվտանգությունը։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։ Բանն այն է, որ կատալոնական ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստներ դարձել են TikTok-երների թիրախ։ Խոսքը Լեո Մեսսիի և մի շարք այլ ֆուտբոլիստների մասին է։ Սոցցանցի օգտատերերը ոչ միայն ֆուտբոլիստներին տեսանկարահանում են մոտ տարածություններին, այլև […]
Ավելին
1 1,150 1,151 1,152 1,153 1,154 1,889

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023