Կանադան անակնկալ պարտություն կրեց, ԱՄՆ-ն ու Մեքսիկան չպարզեցին հաղթողին🎥

Կանադան անակնկալ պարտություն կրեց, ԱՄՆ-ն ու Մեքսիկան չպարզեցին հաղթողին🎥

25/03/2022 - 15:18

Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոկան Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում կայացան 12-րդ տուրի հանդիպումները։

Այս ընտրական գոտու մրցաշարային աղյուսակը գլխավորող Կանադայի հավաքականը հյուրընկլավելիս մրցեց Կոստա Ռիկայի ընտրանու դեմ։

Կանադացիները, հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային լուրջ առավելություն, չկարողացան գեթ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Դեռ ավելին` հյուրերը, 34-րդ րոպեին մնալով 10 ֆուտբոլիստներով, 45+1-րդ րոպեին գոլ բաց թողեցին, իսկ հետագայում չկարողացան հետ բերել կորցրածը։

Կոստառիկացիներին կարևոր հաղթանակ պարգևեց Սելսո Բորխեսի խփած միակ գոլը, իսկ հանդիպման հակահերոս դարձավ Կանդայի հավաքականի կիսապաշտպան Մարկ Կաուեն, ով հեռացվեց դաշտից։

Այսպիսով, Կոստա Ռիկան հաղթեց 1:0 հաշվով։

Այդ հանդիպմանը զուգահեռաբար Մեքսիկայի հավաքականը Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում մրցեց ԱՄՆ-ի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական լարված հանդիպում ստացվեց. երկու հավաքականներն էլ ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ։

Հանդիպման հերոս դարձավ Մեքսիկայի հավաքականի 36-ամյա դարպասապահ Գիլերմո Օչոան, ով իր անվան դիմաց 4 սեյվ գրանցեց։

«Ացտեկները» նույնպես կարող էին հաղթանակ կորզել, բայց մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Հիշատակման է արժանի հատկապես 80-րդ րոպեին Իրվինգ Լոսանոյի ունեցած դրվագը, երբ մեքսիկների վինգերի հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։

Այս ընտրական գոտու 12-րդ տուրի շրջանակում կայացել է ևս երկու հանդիպում.

Ճամայկա 1:1 Սալվադոր

Պանամա 1:1 Հոնդուրաս

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Կանադա – 25 միավոր
  2. ԱՄՆ – 22 միավոր
  3. Մեքսիկա – 22 միավոր
  4. Կոստա Ռիկա – 19 միավոր
  5. Պանամա – 18 միավոր
  6. Սալվադոր – 10 միավոր
  7. Ճամայկա – 8 միավոր
  8. Հոնդուրաս – 4 միավոր

Հավելենք, որ այս ընտրական գոտու որակավորման փուլի ավարտին մնացել է 2 տուր, որոնք կկայանան առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր են նվաճում լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը ստանում է միջմայրցամաքային անցումային հանդիպման մասնակցելու իրավունք, որի շրջանակում մրցելու է Օվկիանիայի գոտու որակավորման փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023