Բարսելոնան ցանկանում է պայմանագիր կնքել Մբապեի հետ

Բարսելոնան ցանկանում է պայմանագիր կնքել Մբապեի հետ

25/03/2022 - 12:30

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է GFFN-ն` հղում կատարելով L’Equipe-ին, կատալոնական ակումբը հետաքրքրված է Մբապեի ծառայություններով ու պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել։

Հաղորդվում է, որ ֆրանսիացի հարձակավողը մտադիր չէ անմիջապես մերժել «բլաուգրանային» և ցանկանում է լսել նրանց առաջարկը։

Նշվում է, որ, չնայած Մբապեի համար հիմնական նպատակը «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելն է, նա առաջին հերթին պատրաստ է ծանոթանալ «Բարսելոնայի» մարզական ծրագրին։

Կատալոնական ակումբն իր հերթին կարծում է, որ Մբապեի հետ պայմանագիր կնքելն ավելի մատչելի կարժենա, քան «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին գնելը։

Բացի դրանից, «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է նաև, որ ակումբը կարող է Մբապեին գրավիչ առաջարկ կատարել` շնորհիվ վերջերս Goldman Sachs բանկից վերցված վարկի և Spotify-ի հետ կնքած համագործակցության պայմանագրի։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո նա, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023