Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր նախքին խաղընկերների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսին հրավիրել էր «Բարսելոնայի» այն ֆուտբոլիստներին, որոնց հետ մտերիմ ու ջերմ հարաբերություններ ունի։ Նշվում է, որ ընթրիքին ներկա են եղել Սերխիո Ագուերոն, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան, Ժերար Պիկեն։ Ֆուտբոլիստների հանդիպմանը ներկա են եղել նաև նրանց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» վինգեր Դավիդ Դավիդյանի հետ։ 23-ամյա հայազգի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt կայքի` Դավիդյանը նոր ակումբում ընտրել է «27» համարը։ Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Ալաշկերտում» հանդես էր գալիս 2020 թ. […]
Ավելին
Տոկիո-2020-ը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Օգոստոսի 8-ին խաղարկվել են վերջին մեդալները։ Հայաստանը մեդալային վերջնական հաշվարկում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը` նվաճած 4 մեդալով։ Հավելենք, որ Հայաստանը մեդալ նվաճած երկրների շրջանակում առաջ է անցել 24 պետությունից։ Հիշեցնենք, որ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը և ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` բրոնզե […]
Ավելին
Քաթարը ներկայացնող «Ալ-Սադը», որի գլխավոր մարզիչը «Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Խավին է, գերխոշոր առաջարկ է կատարել կատալոնական ակումբի արդեն նախկին հարձակցող Լեո Մեսսիին։ Ինչպես տեղեկացնում է 101 Great Goals-ը, քաթարյան ակումբը Մեսսին առաջարկել է 3 տարվա պայմանագիր` ընդհանուր 1 մլրդ եվրո աշխատավարձով։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» օգոստոսի 5-ին հայտարարեց, որ Լեո Մեսսին այլևս չի շարունակելու մրցելույթները […]
Ավելին
Լիգա 1-ը ներկայացնող «Բրեստի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը կիսվել է Լեո Մեսսիի` հավանական ՊՍԺ տեղափոխության տպավորություններով. «Ասում են` Ֆրանսիայի առաջնությունը հետամնաց է, սակայն հիանալի կլինի, եթե կարողանանք նման մակարդակի խաղացողին տեղափոխվել մեզ մոտ։ Անկեղծ` էրեկցիայի եմ ենթարկվում Մեսսիի` Լիգա 1 հավանական տեղափոխության մտքից»,- նշել է 58-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսին շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը։ Հայտնի են դարձել արգենտինացի ֆուտբոլիստի` փարիզյան ակումբի հետ կնքվելիք պայմանագրի ֆինանսական մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Մեսսիի տարեկան աշխատավարձը կազմելու է 40 մլն եվրո։ Նա ևս 30 մլն եվրո էլ ստանալու է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու և այդ ակումբն ընտրելու համար։ […]
Ավելին
Մեկնարկել է նաև շոտլանդական Պրեմիերշիփի նոր մրցաշրջանը և ընթանում է արդեն 2-րդ տուրը. գործող չեմպիոն «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մրցել է «Դանդի Յունայթեդի» դեմ։ Սթիվեն Ջերարդի սաները, ունենալով տարծքային ու խաղային լուրջ առավելություն, չեն կարողացել հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել։ Դեռ ավելին` «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլիստներն երկրորդ խաղակեսում անցկացրած միակ լուրջ գրոհը վերածել են գոլի. 64-րդ րոպեին աչքի […]
Ավելին
Մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ի 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրրանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Տրուայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Վալիդ Էլ Հաջամի գոլի շնորհիվ «Տրուան» բացեց խաղի հաշիվը։ Մաուրիսիո Պոչետինոյի սաների պատասխանը չուշացավ. 19-րդ րոպեին Անդեր Էրերան ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց թիմի նորեկ Աշրաֆ Հակիմիին, […]
Ավելին
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2021/22 խաղարկությունը։ Մրցաշարի գործող գավաթակիր «Բորուսիա Դորտմունդը» 1/32 եզրափակիչի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Վեհենի» դեմ։ Դորտմունդյան ակումբը վստահ հաղթանակ տոնեց` 3 անպատասխան գնդակ ուղարկելով կարգով ավելի ցածր ակումբի դարպասը։ Մարկո Ռոզեի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդ, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 26-րդ, 31-րդ ու 51-րդ րոպեներին։ Այսպիսով, […]
Ավելին
Մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ը։ 1-ին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է առաջնության նորեկ «Տրուայի» դեմ։ Հանդիպման 19-րդ րոպեին Անդեր Էրերայի ոսկերչական փոխանցումից հետո փարիզյան ակումբի նորեկ Աշրաֆ Հակիմին հուժկու հարվածով ռմբահարեց մրցակցի դարպասը` ՊՍԺ-ի կազմում խփելով իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023