Ռոնալդոն 70 մլն դոլլարի դիմաց գնել է հարազատ ակումբի բաժնետոմսերի 90%-ը

Ռոնալդոն 70 մլն դոլլարի դիմաց գնել է հարազատ ակումբի բաժնետոմսերի 90%-ը

19/12/2021 - 11:46

Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն դարձել է բրազիլական Բ սերիան ներկայացնող «Կրուզեյրոյի» սեփականատերը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «ֆենոմենը» 400 մլն բրազիլական ռեալի (70 մլն դոլլար) գնել է «Կրուզեյրոյի» բաժնետոմսերի 90%-ը, իսկ այդ միջոցների մի մասն անմիջապես կուղղվի ակումբի պարտքերի մարմանը։

Հավելենք, որ «Կրուզեյրոն» Բ սերիայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 38 խաղում վաստակել է 48 միավոր` 20 թիմերի միջև պայքարում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

Նշենք, որ «Կրուզեյրոն» դարձել Ռոնալդոյին պատկանող երկրորդ ակումբը։ «Ատամիկը» 2018 թ. սեպտեմբերին գնել է նաև իսպանական «Վալյադոլիդը», որը հանդես է գալիս Սեգունդայում։

Հիշեցնենք, որ Ռոնալդոն իր կարիերայի մեկնարկում` 1993-94 թթ. հանդես է եկել «Կրուզեյրոյի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 47 պաշտոնական հանդիպում և խփել 44 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023