«Միլանն» ու «Բարսելոնան» քիչ-քիչ ավարտում են 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանն ու ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 55-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անսու Ֆաթիի խփած գեղեցիկ գոլը։ Հավելենք, որ միջմրցաշրջանային հատվածի շրջանակում «Բարսելոնան» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին և […]
Ավելին
«Լոկոմոտիվի» եզրային պատշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում կայացած «Լոկոմոտիվ» – «Ռուբին» (2:2) հանդիպումից հետո մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը խոստովանել է, որ հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում առաջարկ են կատարել ակումբին. «Առաջարկ ենք ստացել տրանսֆերի հարցում, սակայն այն անբավարար է՝ հաշվի առնելով […]
Ավելին
ՊՍԺ-ն և «Ինտերը» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ Գոլազուրկ առաջին կեսից հետո ՊՍԺ-ն 63-րդ րոպեին Վիտինիայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Խաղավերջում «ներաձուրիները» կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվն, այլև հաղթանակ կորզել։ Նախ 81-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիանո Էսպոզիտոն, ապա 83-րդ րոպեին` Ստեֆանո Սենսին։ Նշենք, որ միլանյան ակումբի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» դարպասը խփած գոլի մասին. «5 հազար անգամ դիտել եմ տարբեր լեզուներով: Բոլոր երկների բոլոր լեզուներով՝ անգլերենով, իսպաներենով, իտալերենով, գերմաներենով և այլն: Կարծում եմ՝ դա անհավանական յուրահատուկ բան է: Նման պահերի վայելումը ֆուտբոլի մի մասն է, հատկապես, երբ դու հենակետային կիսապաշտպան ես և չես մտածում, որ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված «Կալամբուս Քրյուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի խփած ֆանտաստիկ 25 գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ատալանտայի» կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Գործարքի դիմաց, հավելավճարները ներառյալ, «կարմիր սատանաները» վճարելու են 70 մլն եվրոյից ավելի։ Դանիացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ռոմանոն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ալմերիայի» կենտրոնական հարձակվող Էլ Բիլալ Տուրեին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «Ալմերիային» վճարել է 28 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «ներաձուրիների» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ժերեմի Բոգայի ռեկորդը, ում դիմաց բերգամասնկները 2022 թ. հուլիսին «Սասուոլոյին» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Յուվենտուսը» զրկվել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկությանը մասնակցելու իրավունքից։ ՈՒԵՖԱ-ին առընթեր գործող Ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը հետաքննության արդյունքում եզրակացրել է, որ «բյանկոներիները« խախտել են կազմակերպության կանոնակարգային փաստաթղթերի դրույթները և 2022 թվականի օգոստոսին ստորագրված կարգավորման պայմանագրի կետերը։ Այդ ամենով պայմանավորված` «բյանկոներիները» մեկ տարով հեռացվել են եվրագավաթային մրցաշարերից և տուգանվել 20 […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է տեսանյութ` նվիրված ամենաթանկարժեք 10 հայ ֆուտբոլիստներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բավարիան» մտադիր է ամրապնդել դարպասապահի դիրքը։ Աղբյուրի փոխանցմամբ` հիմնական թեկնածուներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է։ «Ռեկորդ մայսթերի» ղեկավարությունը կապվել իսպանացի դարպասապահի ներկայացուցիչների հետ` իմանալու համար արդյոք վերջինս պատրաստ է համալրել մյունխենյան ակումբի շարքերը, թե` ոչ։ «Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռևս ապաքինվում է նախորդ տարեվերջին ստացած ոտքի […]
Ավելին
1 112 113 114 115 116 493

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025