Իսպանիան վստահ խաղով հաղթեց Վրաստանին 🎥

Իսպանիան վստահ խաղով հաղթեց Վրաստանին 🎥

20/11/2023 - 02:04

Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իսպանիայի հավաքականը A խմբի շրջանակում Վալյադոլիդի «Խոսե Սորիլիա» մարզադաշտում մրցեց Վրաստանի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Լուիս դե լա Ֆուենտեի թիմից գոլերը խփեցին Ռոբին Լե Նորմանն Ֆերրան Տորեսը, իսկ Լուկա Լոչոշվիլին գրավեց սեփական դարպասը։

Վրացիների միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Խվիչա Կվարացխելիան։

A խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Շոտլանդիա 3:3 Նորվեգիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա – 21 միավոր
  2. Շոտլանդիա – 17
  3. Նորվեգիա – 11
  4. Վրաստան – 8
  5. Կիպրոս – 0

Հավելենք, որ այս խմբի Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեցին Իսպանիայի և Շոտլանդիայի հավաքականները։

Վրաստանը մասնակցելու է Ազգերի լիգայի C դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ին և շարունակում է պահպանել Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023